Top
 

Նախագծի Մասին

Who We Are And What We Do

Առողջ ապրելու պարզ ձևաչափ

ԱՌՈՂՋ ՆԱԽԱԳԾԻ հիմնական նպատակն է համապատասխան մասնագետների օգնությամբ առողջ և արդյունավետ ձևաչափերով /տեսանյութեր, հարցազրույցներ, վարպետության դասեր, գործնական պարապունքներ, ցուցահանդեսներ, թեյախմություններ և այլն/ օգնել ու կողմնորոշել մարդկանց սեփական առողջության պահպանման հետ կապված բոլոր հարցերում:

ԱՌՈՂՋ ՆԱԽԱԳԾԻ ծննդյան իրական տարեթիվը 2008-ն է, քանի որ հենց այդ թվականին այս նախագիծը ստեղծելու գաղափարով ոգեշնչված որոշեցի մեկընդմիշտ փակել մինչ այդ իմ հեղինակած հաղորդաշարերի /ՆԵՆԱ, ԱՖԵԿՏ, ԿԼԻՊ ՄԵՆՅՈՒ, ՏԱՐՈՍԻԿ/ ժամանցային դուռն ու լրջորեն զբաղվել առողջապահական լրագրությամբ: 8 տարի շարունակ առողջապահական ոլորտի ակտիվ լուսաբանմամբ զբաղվելուց հետո /ԱՊՐԻՐ ԱՌՈՂՋ հաղորդաշար, ԲՈՒԺԿԵՏ առողջապահական էջ, բժշկական կենտրոնների և դեղագործական ընկերությունների մասին պատմող տեսաֆիլմեր/ սկսեցի նույն ակտիվությամբ զբաղվել երկար սպասված բալիկիս խնամքով` մասնագիտական փորձս համեմելով մամայական օգտակար հմտություններով: Իսկ 2017 թվականի հոկտեմբերին որոշեցի վերջապես սկսել տարիներ շարունակ մտքումս ապրող ԱՌՈՂՋ ՆԱԽԱԳՒԾ գաղափարին մարմին տալու գործընթացը:
ԱՌՈՂՋ ՆԱԽԱԳԾԻ համահեղինակն առողջապահական հաջողված նախագծերի ռեժիսոր և պրոդյուսեր, ինչպես նաև իմ սիրելի ամուսին Զավեն Վարդանյանն է: Մեր նախագծին միացել են արդեն հեղինակավոր բժիշկներ, հոգևորականներ և առողջության պահպանումը կարևորող տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ:
Մենք գիտենք, որ առողջության պահպանումը բարդ և շարունակական գործընթաց է և պատրաստ ենք այդ ուղին սիրով անցնել յուրաքանչյուրիդ հետ` օգնելով Ձեզ հոգ տանել Ձեր և Ձեր մտերիմների առողջության մասին:

Սիրով` ԱՌՈՂՋ ՆԱԽԱԳԾԻ համահեղինակ Արփինե Պողոսյան

Միացեք Առողջ նախագծին. մենք կօգնենք Ձեզ առավել արդյունավետ կազմակերպել Ձեր առողջության պահպանման կարևոր և շարունակական գործընթացը:

Արփինե Պողոսյան Առողջապահական Լրագրող ԱՌՈՂՋ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ

Զավեն Վարդանյան Ռեժիսոր, Պրոդյուսեր ԱՌՈՂՋ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ