logo

Բարի գալուստ Առողջ նախագիծ

Միացեք Առողջ նախագծին. մենք կօգնենք Ձեզ առավել արդյունավետ կազմակերպել Ձեր առողջության պահպանման կարևոր և շարունակական գործընթացը:

ՄԶԳ /BMI/ Հաշվիչի Աղյուսակ

ՄԶԳ Քաշի Կարգավիճակ
< 18.5 Ոչ Բավարար Քաշ
18.5 - 24.9 Առողջ
25.0 - 29.9 Ավելորդ Քաշ
30.0 - < Ճարպակալում
* BMR Metabolic Rate / BMI Body Mass Index

Պարզիր Քո Մարմնի Զանգվածի Գործակիցը

Առողջարար 5 մթերք կանանց համար

Օգտակար է իմանալ

Առողջ նախագիծ –  Կինը տան ճրագն է` ընտանիքի առանցքը, և որպեսզի այդ կենսական ճրագը միշտ վառ մնա, կինը երբեք չպետք է մոռանա իր առողջության պահպանման մասին: Ի դեպ, գոյություն ունեն մթերքներ, որոնք կինը պետք է ներմուծի իր ամենօրյա սննդակարգ, որպեսզի պահպանի  գեղեցկությունը, լինի առողջ և էներգիայով լի:

Սիրելի կանայք, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կնոջ օրգանիզմին անհրաժեշտ առողջարար մթերքների առաջատար հնգյակը.

1.Ձկնեղեն – Մասնավորապես յուղոտ ձկնատեսակները հարուստ են օմեգա 3-ով, ինչը խթանում է ուղեղի աշխատանքն, ամրացնում է արյունատար անոթները, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, բարերար ազդեցություն ունի հղիության ընթացքի վրա: Յուղոտ ձկնատեսակները նաև խթանում են էստրոգեն հորմոնի արտադրությունը, ինչը շատ կարևոր է 30+ տարիքի կանանց առողջության համար: Խորհուրդ է տրվում ձուկ ուտել նվազագույնը շաբաթը 3 անգամ:

2.Բրոկկոլի – Գիտականորեն ապացուցված է, որ բրոկկոլիում առկա սննդարար տարրերի համադրությունը կանխարգելում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը: Բրոկկոլիում կա նաև մեծ քանակությամբ արժեքավոր բջջանք, ֆոլաթթու, բուսական սպիտակուց, կալիում, երկաթ, վիտամին A և С:  Դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել բրոկկոլի շաբաթը 3-4 անգամից ոչ պակաս:

3.Վարսակ – Այն կարևոր մթերք է կնոջ օրգանիզմի համար: Վարսակը կարգավորում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, երկար ժամանակ պահպանում է հագեցածության զգացողությունն, ինչն օգնում է ավելի հեշտ պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ: Վարսակը հարուստ է մագնեզիումով և կրեմնիումով, որոնք լավացնում են մազերի, մաշկի և եղունգների վիճակը: Վարսակի կիրառման շնորհիվ վիտամին D-ն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից: Այնպես որ, վարսակի փաթիլներով շիլան ամենօրյա նախաճաշի լավագույն բաղադրիչ է:

4.Ընկուզեղեն – Ընկուզեղենում առկա է այն ամենն, ինչ անհրաժեշտ է կնոջ օրգանիզմին: Կրծքագեղձի քաղցկեղի և անպտղության կանխարգելման նպատակով գինեկոլոգները կանանց խորհուրդ են տալիս իրենց ամենօրյա սննդակարգը հարստացնել ընկուզեղենով: Ընկուզեղենը լավացնում է նաև ուղեղի և սրտի աշխատանքը:

5.Շոկոլադ – Շոկոլադը պետք է զարդարի կնոջ սննդակարգը ոչ միայն նրան ուրախացնելու, այլև առողջացնելու նպատակով: Վերջին հետազոտությունների համաձայն՝  դառը շոկոլադը թեթևացնում է դաշտանային ցավերը, լավացնում է հիշողությունը, բարձրացնում է սթրեսակայունությունը, պարգևում է լավ տրամադրություն: Խորհուրդ է տրվում օրական ուտել առավելագույնը 25գ շոկոլադ, որպեսզի հնարավոր լինի համատեղել երջանկության զգացումն ու գեղեցիկ կազմվածքը:

healthyproject _USer

Առողջ նախագիծն առաջարկում է լինել Ձեր կողքին. օգնել և ուղղորդել Ձեզ առողջության պահպանման հետ կապված բոլոր հարցերում: