Top

«Առաջին բուժօգնության հիմունքներ» դասընթաց

#Առողջնախագիծ – Հունիսի 5-ին Երևանի 161 մանկապարտեզների բուժքույրեր ստացան «Առաջին բուժօգնության հիմունքներ» դասընթացի մասնակցության հավաստագրեր։ Դասընթացը կազմակերպել էր Վորլդ Վիժն Հայաստանը Երևանի քաղաքապետարանի ու «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ: Դասընթացի մասնակիցները ստացել են տեսական և գործնական գիտելիքներ՝ նախադպրոցական տարբեր տարիքի երեխաներին առաջին օգնություն ցուցաբերելու առանձնահատկությունների վերաբերյալ։ Որպես դասընթացի հաջորդ փուլ, ակնկալվում է, որ դասընթացի մասնակիցները հետագայում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն իրենց մանկապարատեզների մյուս բոլոր գործընկերներին, քանի որ երեխաների հետ աշխատող ամեն ոք պետք է տիրապետի այս ամենին։

Subscribe for the Latest Updates

Loading