Դեմքի Սկրաբ Տան Պայմաններում
Կնոջ աչքերի փայլը խամրում է ճիշտ այնտեղ, որտեղ սկսվում է դեմքի մաշկի հոգնածությունն ու թոշնածությունը:
Տեսանյութում պատրաստում ենք վարդի թերթիկներով և նռան ծաղիկներով սկրաբ — դիմակ, որը նախատեսված է մաշկը մաքրելու, հարթեցնելու և դեմքի վրայից հոգնածության հետքերը ջնջելու համար: Պատրաստման համար անհրաժեշտ է՝
- բրնձի փոշի
- վարսակի փաթիլներ
- ազնվամորու փոշի
- նռան ծաղիկներ
- վաղենակի ծաղիկներ / կալենդուլա /
- վարդի թերթիկներ /մուրաբա կամ թեյ պատրաստելու համար նախատեսված վարդ/
Եթե թվարկված բաղադրիչներից չեք գտնի ձեր խոհանոցում, ապա կարող եք գնել մոտակա դեղատնից:
Նշված բոլոր բաղադրիչները լցնում ենք մեկ տարայի մեջ և փորձում ենք հնարավորինս մանրացնել՝ վերածելով փոշու: Սկրաբ — դիմակ ստանալու համար կարելի է կիրառել մանրացման տարբեր եղանակներ. ամենակիրառելի տարբերակներից է աղալը:
Ստացված բրնձավարսակածաղկափոշին պետք է պահել մութ և զով վայրում: Այն կարելի է հանգիս պահել մինչև 3 ամիս:
Մաքրող և հարթեցնող սկրաբ — դիմակի կիրառման լավագույն տարբերակը հավասար հարաբերակցությամբ որևէ յուղի հետ խառնելն է /ծիրանի կամ խաղողի կտի յուղ, նշի կամ ձիթապտղի յուղ / Ավելի լավ արդյունք ստանալու համար ստացված խնամքի միջոցին կարելի է ավելացնել 3-5 կաթիլ վիտամին E:
Ստացված զանգվածը լավ խառնում և քսում ենք դեմքին: Օգնագործման եղանակին ավելի մանրամասն ծանոթանալու համար դիտեք վերը ներկայացված տեսանյութը:
Սկրաբ — դիմակը կարող եք օգտագործել շաբաթը 1-2 անգամ
Ձեր իսկ ձեռքով պատրաստված այս մաքրող և հարթեցնող սկրաբ — դիմակի պարբերաբար օգտագործումը կհեռացնի մաշկի մահացած բջիջները, շպարի մնացորդները, իսկ փոշին չի կուտակվի ձեր դեմքին ու չի վերածվի հոգնածության:
Առողջ եղեք, լավ մնացեք և պարբերաբար թարմացրեք և խնամեք ձեր դեմքի մաշկը:
Դեմքի վրայից հոգնածության հետքերը ջնջելու լավագույն տարբերակը տեսանյութում առաջարկված սկրաբ — դիմակի պատրաստումն ու օգտագործումն է: