Top

Էնդոկրին համակարգը

Քանի որ էնդոկրին համակարգը  մասնակցում է ամբողջ օրգանիզմի հոմեոստատիկ կարգավորմանը, ուստի էնդոկրինոլոգը բուժում է ո՛չ միայն էնդոկրին հիվանդությունները, այլ նաև դրանց հետևանքով առաջացած բոլոր ախտաբանական խնդիրները՝ կապված սիրտ-անոթային, նյարդային և այլ համակարգերի հետ:

էնդոկրին գեղձերն արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ: ԿՆՀ-ում՝ հիպոթալամուսում, հիպոֆիզում արտադրվող հորմոնները հիմնականում ստատինները կամ լոիբերիններն են, որոնք կարգավորում են պերիֆերիկ տեղակայված գեղձերի աշխատանքը: Այդտեղ են արտադրվում նաև պրոլակտին, սոմատոտրոպ հորմոնները, օքսիտոցինը, վազոպրեսինը, անտիդիուրետիկ հորմոնը։ Պերիֆերիկ  գեղձերը` վահանագեղձ, սեռական գեղձեր, մակերիկամներ հարվահանաձև և այլն, արտադրում են հորմոններ, որոնք ենթարկվում են ԿՆՀ կողմից արտադրվող հորմոնների ազդեցությանը: Երբ  ախտահարվում է ԿՆՀ գեղձերի  դա արտահայտվում է պերիֆերիկ գեղձերի գործունեության խախտումով:

Հորմոններն ապահովում են օրգանիզմի հումորալ կարգավորումը, բերելով օրգան համակարգերի ֆունկցիայի կարգավորման:

Աղիներում հատուկ գեղձային բջիջների կողմից արտադրվող ինկրետիններն, օրինակ, ուտելուց հետո ապահովում են ինսուլինի քանակի ավելացումը  և գլյուկոզայի քանակի իջեցումը ։

Հորմոնալ ֆոնը շատ մեծ ազդեցություն ունի հուզականության վրա: Օրինակ, վահանաձև գեղձի հիպերթիրեոզների ժամանակ թիրոքսինը բերում է դյուրագրգռության, լացկանության, հուզականության բարձրացման: Ադրենալինն, օրինակ, առաջացնում է սթրեսի հորմոնները մակերիկամներում: Օքսիդոցինը մայրության հորմոնն է, որը պատասխանատու է մայրական բնազդների՝ քնքշանքի, գորովանքի զգացողության համար, էնդորֆինները հաճույքի հորմոններն են, շաքարային դիաբետի ժամանակ բնորոշ է դեպրեսիան և այլն:

Էնդոկրին համակարգը խնդիրների առկայության դեպքում բազմաթիվ ազդակներ է ուղարկում. գանգատները բազմազան են՝ թուլություն, ճնշման տատանումներ, սրտխփոցներ, քաշի անկում, գիրություն, ճարպակալում, բերանի չորություն, հաճախամիզություն, մազաթափություն և այլն: Բոլոր նման դեպքերում պետք է դիմել էնդոկրինոլոգին:

էնդոկրինոլոգիան կարելի է բաժանել մանկական և մեծահասակների էնդոկրինոլոգիայի: Բացի այդ, առանձնացվում են դիաբետոլոգիան, թիրեոյդոլոգիան, սեռական գեղձերի և բազմացման խնդիրներ ուսումնասիրող ռեպրոդուկտիվ էնդոկրինոլոգիան, կանանց մոտ սեռական շեղումներով զբաղվող էնդոկրին գինեկոլոգիան և այլն:

Քանի որ էնդոկրին հիվանդությունների ժամանակ տուժում են նաև օրգանիզմի մյուս օրգանները, միշտ էլ տարբեր մասնագետների խորհրդատվության կարիք է լինում՝ սրտաբանի, անոթային վիրաբույժի, ակնաբանի, նյարդաբանի ուռուցքաբանի և այլն:


Էնդոկրին հիվանդությունները դանդաղ և երկարատև, հաճախ ամբողջ կյանքի ընթացքում բուժում պահանջող հիվանդություններ են, քանի որ դրանք հիմնականում քրոնիկ ընթացք ունեն:

Subscribe for the Latest Updates

Loading