Top

Ընտանեկան Առողջ Ժամանց | Moto Rangers Trial Club

Մենք բոլորս էլ ցանկանում ենք գոնե ամիսը մեկ անգամ ունենալ ընտանեկան առողջ ժամանց: Սակայն գերզբաղված առօրյան և ժամանակի քրոնիկ պակասը միշտ իրենց սև գործն անում են:

Ապացուցված ճշմարտություն է, եթե ուզում եք երջանկացնել ձեր երեխաներին հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ: Օգնեք նրանց ամեն անգամ նորովի բացահայտելու աշխարհը:

Moto Rangers Trial Club-ի հմուտ մասնագետները մոտոցիկլ երբեք չվարած մարդուն անգամ առաջին իսկ անգամից օգնում են բացահայտել իրենց մեջ այդ տաղանդը: Երեխաները, ֆիզիկական ակտիվության հետ մեկտեղ, նաև իրենց զգում են սուպերհերոսներ:

Ըստ որոշ հետազոտությունների, եթե ընտանեկան առողջ ժամանցի մեջ ներառվում է նաև մոտոսպոտը, այն երեխային դարձնում է ավելի ինքնավստահ և շուտ կողմնորոշվող: Ինքնամփոփ և ամաչկոտ երեխաները շուտով դառնում են ինքնավստահ, շփվող և արագ կողմնորոշվող: Շատ ծնողներ ևս դառնում են այս զվարճանքի սիրահար:

Ընտանեկան Առողջ Ժամանց և Ֆիզիկական ակտիվություն

Գերզբաղված և ծանր առօրյան մեզ հաճախ թույլ չի տալիս զբաղվել մեր առողջությամբ: Այն հազվագյուտ պահերին, երբ հնարավորություն է ընձեռվում ազատ ժամանցի, բոլորս էլ ուզում ենք այն անցկացնել հնարավորինս արդյունավետ: Հենց այս պահին էլ ձեզ օգնության կգա ընտանեկան առողջ ժամանց և ֆիզիկական ակտիվություն մեկտեղող այս սպորտաձևը: Ավելի մանրամասն ծանոթանալու և այլ բացահատումների համար կարող եք դիտել տեսանյութը:

Subscribe for the Latest Updates

Loading