Top

Լողն օգտակար է

Լողն օգտակար է սրտանոթային համակարգի առողջության համար: Այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով լողով են զբաղվում, սրտի կրճատումների հաճախությունը հանգիստ վիճակում նվազում է րոպեում 60-ից մինչեւ 55 հարված:

Համեմատության համար ասենք, որ նրանք ովքեր չեն սիրում սպորտի ջրային ձեւերը, այդ ցուցանիշը կազմում է 65-57 հարված րոպեում:

ետաքրքիր է, ի դեպ, որ լողորդների շրջանում կրկնակի քիչ են հիպերտոնիկները՝ մյուս մարզատեսակների սիրահարների ու առավել ևս սպորտով չզբաղվողների համեմատ:

Լողը լավացնում է արյան շրջանառությունն ու սեռական հորմոնների ատադրությունը: Օրական ընդամենը 30 րոպեն բավական է թե տղամարդկանց, թե կանանց մոտ լիբիդոն բարձրացնելու համար:

Երեխաների արյան մեջ լողի շնորհիվ գրեթե 20 անգամ ավելանում է աճի սոմատոտրոպին հորմոնը: Հեմոգլոբինի մակարդակը լողի շնորհիվ նույնպես բարձրանում է՝ թե երեխաների, թե մեծահասակների մոտ:

Լողի ժամանակ աշխատում ու զարգանում են մարմնի գրեթե բոլոր մկանները, ու քանի որ մարդու մարմնի զանգվածը 10 անգամ նվազում է, լողը թույլ է տալիս մարզել մկանները, միաժամանակ չլարելով հոդերը: Հենց այդ պատճառով էլ լողով կարող են զբաղվել նույնիսկ նրանք, ում մյուս մարզաձեւերը հակացուցված են, այդ թվում հղի կանայք ( եթե նրանք բարդացումներ կամ հակացուցումներ չունեն)

Լողի ժամանակ, կարելի է այրել ժամում մոտ 200-300 կկալ, այնպես որ ցանկության ու ճիշտ սնվելու դեպքում լողը կարող է օգնել ոչ միայն մկանները համաչափ զարգացնելու, այլև նիհարելու հարցում:

Ծնվելուց 3 շաբաթ հետո նորածնին կարելի է սովորեցնել լողալ՝ նա շատ արագ կսովորի: Սակայն երեք ամիս հետո ջրի վրա ինքդ քեզ պահելու բնածին ունակությունը կորում է:

Որոշ գիտնականների կարծիքով լողն օգտակար է երեխաների մտավոր ունակությունների զարգացման առումով: Ավստրալիացի գիտնականները հետաքրքիր հետազոտության ընթացքում ստուգել են 3-5 տարեկան 180 երեխաների խելամտությունն ու պարզել, որ այն երեխանները, որոնք շուտ են սկսել զբաղվել լողով, շատ ավելի խելացի են, քան նրանց այն հասակակիցները, որոնք վախենում են ջրից:

Աղբյուր.  https://medicine.news.am/

Subscribe for the Latest Updates

Loading