Top

Մաշկը չի սիրում

Ի՞նչու ենք անհամբեր սպասում գարնանը, որովհետև ուզում ենք ազատվել ձմեռային գորշ տրամադրությունից, որովհետև մեր մաշկը չի սիրում ցրտի հետ պայքար մղել:

Փորձենք մի քանի հայտնի փաստ նշել ձմռան վերաբերյալ, եւ պարզ կդառնա, թե մեր մաշկն ինչ փոփոխությունների կամ փորձությունների միջով է անցնում ձմռանը։

Հայաստանում օրվա եւ գիշերվա ջերմաստիճանի տարբերությունը շատ մեծ է։ Դրա արդյունքում մեր մրգերն ավելի անուշահամ են եւ սննդարար։ Բայց մաշկը չի սիրում «տաք ու սառը» անել։ Ձմռանը մենք շարունակ ելումուտ ենք անում ջեռուցվող եւ չջեռուցվող տարածքներ, եւ մաշկը շփվում է տաք եւ սառը օդային հոսքերի հետ։ Դրան գումարենք տարատեսակ օդորակիչների ու տաքացուցիչների չորացնող ազդեցությունը, որն ազդում է ոչ միայն օդի, այլեւ մեր մաշկի որակի վրա։ Էլ չասենք աղտոտված օդի եւ գազի արտանետումների մասին. դրանք վնասակար են հատկապես ձմռանը, երբ կանաչը բացակայում է:

Բոլորիս էլ պարզ է, որ ձմռանը մաշկը հաճախ ջրազրկվում է, չորանում, խունանում։ Այլ կերպ ասած՝ գարունը դիմավորում ենք ճնշված ու հյուծված մաշկով, պայքարից հոգնած մարմնով: 

Վերականգնում ենք մեր օրգանիզմը

Առատորեն օգտվենք մեր հողի տված առաջին բարիքներից՝ բանջարեղեն, կանաչիներ, այնուհետ՝ հատապտուղներ, մրգեր: Դրանք անհրաժեշտ են առաջին հերթին մազերին եւ եղունգներին, որոնք կոտրտվելու եզրին են: Օրգանիզմին կենսական ջուր ապահովենք եւ առատ հեղուկներ օգտագործենք:

Մեր օրգանիզմը հագեցնենք վիտամիններով, իսկ մեր մաշկը՝ կազդուրիչ շիճուկներով: Գարնան արեւը որքան օգտակար է տրամադրության, նույնքան վնասակար է մաշկի համար: Մենք բոլորս փորձում ենք ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում գարնանը, ուստի ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթներից պաշտպանվելու համար տանից դուրս գալուց առաջ անպայման կիրառեք արեւապաշտան քսուք: Չենք մոռանում նաեւ ակնոց եւ գլխարկ կրելու մասին: Եթե աչքերը շատ կկոցեք ու առանց ակնոց շրջեք, ուրեմն աչքի խնամքին առանձին ուշադրություն պետք է դարձնեք և աչքի քսուք էլ ձեռք բերեք: 

Խորհուրդ ենք տալիս կիրառել նաեւ հակաօքսիդիչների փունջ կամ հիալուրոնային թթու պարունակող ցանկացած խոնավացնող քսուք, որ այն ապահովի լիարժեք խոնավացում եւ բալանսավորի մաշկը։ 

Եթե սովորաբար չեք շերտազատում մաշկը, ապա գարնանն ընդառաջ անպայման խորհուրդ ենք տալիս շերտազատել այն: Եթե մեռած բջիջները չմաքրենք դեմքից, իսկ դրանք ունեն մոխրագույն երանգ, դեմքը կլինի գունատ եւ կունենա խունացած տեսք։

Եվ, իհարկե, մեր մարմինը պետք է նախապատրաստենք ամռանը, ուշադրություն դարձնենք մարմնի բաց հատվածներին:

Մաշկի գրագետ եւ հոգատար խնամքն այժմ իսկապես գնահատվում է: 

Subscribe for the Latest Updates

Loading