Ողջույն, ես Արփինե Պողոսյանն եմ. սիրով տեղեկացնեմ, որ ես եմ կյանք տվել այս նախագծին: ԱՌՈՂՋ ՆԱԽԱԳԻԾ գաղափարի ծննդյան իրական տարեթիվը 2008-ն է, քանի որ հենց այդ թվականին այս նախագիծը ստեղծելու մտքով ոգեշնչված որոշեցի մեկընդմիշտ փակել մինչ այդ իմ հեղինակած հաղորդաշարերի /ՆԵՆԱ, ԱՖԵԿՏ, ԿԼԻՊ ՄԵՆՅՈՒ, ՏԱՐՈՍԻԿ/ ժամանցային դուռն ու լրջորեն զբաղվել առողջապահական լրագրությամբ:
8 տարի շարունակ առողջապահական ոլորտի ակտիվ լուսաբանմամբ զբաղվելուց հետո /ԱՊՐԻՐ ԱՌՈՂՋ հաղորդաշար, ԲՈՒԺԿԵՏ առողջապահական էջ, բժշկական կենտրոնների և դեղագործական ընկերությունների մասին պատմող տեսաֆիլմեր/ սկսեցի նույն ակտիվությամբ զբաղվել երկար սպասված բալիկիս խնամքով` մասնագիտական փորձս համեմելով մամայական օգտակար հմտություններով: Իսկ 2017 թվականի հոկտեմբերին որոշեցի վերջապես սկսել տարիներ շարունակ մտքումս ապրող ԱՌՈՂՋ ՆԱԽԱԳԻԾ գաղափարին մարմին տալու գործընթացը:
ԱՌՈՂՋ ՆԱԽԱԳԾԻ համահեղինակն առողջապահական հաջողված նախագծերի ռեժիսոր և պրոդյուսեր, ինչպես նաև իմ սիրելի ամուսին Զավեն Վարդանյանն է: Մեր նախագծին միացել են հեղինակավոր բժիշկներ և առողջության պահպանումը կարևորող տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ:
Մենք գիտենք, որ առողջության պահպանումը բարդ և շարունակական գործընթաց է և պատրաստ ենք այդ ուղին սիրով անցնել յուրաքանչյուրիդ հետ` օգնելով Ձեզ հոգ տանել Ձեր և Ձեր մտերիմների առողջության մասին:
Մենք գործակցում ենք առաջատար բժշկական կենտրոնների և լավագույն բժիշկների հետ, մենք ապահովում ենք ճշտված ու գրագետ տեղակատվություն: Հպարտությամբ նշեմ, որ այս ընթացքում ԱՌՈՂՋ ՆԱԽԱԳԻԾԸ հասցրել է ընդունվել և սիրվել մեր լսարանի կողմից. մեզ դիտում են, մեզ հարցնում են, մեզ վստահում են!!!
Գրեք կամ զանգահարեք, եթե ուզում եք ընկերանալ կամ գործընկերանալ:) մեզ հետ ԱՌՈՂՋ ՆԱԽԱԳԾԻ շրջանակներում, իսկ նախագծի շրջանակներից դուրս կարող եք օգտվել մեր ընկերության կողմից առաջարկվող ծառայություններից:
Առողջապահական տեսաֆիլմերի, գովազդային հոլովակների, թեմատիկ տեսանյութերի, հարցազրույցների նկարահանում և մոնտաժ
Առողջության պահպանմանն ուղղված դասընթացների, հանդիպում-քննարկումների կազմակերպում և նկարահանում
Առողջապահության ոլորտում գործող ընկերությունների սոց, մեդիա ռազմավարության մշակում և բովանդակության ստեղծում
Subscribe for the Latest Updates
[email-subscribers-form id="1"]