Top
 

Բնական Խնամքի Միջոց AVETA

Who We Are And What We Do

Ի՞նչ է AVETA-ն

AVETA-ն ՇԱԱԱՏ արդյունավետ բաղադրիչներից պատրաստված մաշկի բնական խնամքի միջոց է՝ mist toner

Այն առավոտյան և երեկոյան կարելի է կիրառել որպես տոնավորող հեղուկ, իսկ օրվա ընթացքում՝ որպես մաշկը թարմացնող միջոց (հնարավոր է կիրառել նաև դիմահարդարման վրայից)

Քանի՞ տեսակ AVETA կա

Մենք ստեղծել ենք 5 անուն AVETA , իսկ 5 անուն AVETA ստեղծելու համար մենք նախ 20 անուն ծաղիկներից, բույսերից և համեմունքներից հատուկ սարքի միջոցով ստանում ենք 15 տեսակ բարձրորակ հիդրոլատ, որից 5-ը՝ փնջային, այնուհետև գլիցերինը հագեցնում ենք գազարով և վարունգով ու նոր միայն անցնում գործի․․․


Ինչպե՞ս ստեղծվեց AVETA-ն

Լինելով առողջության խթանման փորձագետ, անցնելով մաշկի բնական խնամքի միջոցների պատրաստման բրիտանական 4 մասնագիտացված դասընթաց, ուսումնասիրելով առոմաթերապիա և բուսաբուժություն ու այդ ողջ ընթացքում կենտրոնանալով մաշկի խնամքի հետ կապված մարդկանց կարիքների և ցանկությունների վրա՝ 14 ամսվա հետևողական աշխատանքի արդյունքում AVETA ապրանքանիշի հեղինակ Արփինե Պողոսյանն ու AVETA թիմը կարողացան ստեղծել այնպիսի պրոդուկտ, որը հաճախորդի համար դարձավ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ:

Բնական խնամքի միջոց AVETA-ն պատրաստվում է բրիտանական փորձված ֆորմուլաներով, լցվում է հեղուկ խնամքի միջոցի համար “ոսկե ստանդարտ” հանդիսացող մուգ ապակե շշի մեջ, անցել է լաբորատոր և կլինիկական անհրաժեշտ ծավալի փորձաքննություն և ստացել EAC համապատասխանության հայտարարագիր։
Կենդանիների վրա փորձարկում չի արվել․ զգայունության թեստն իրականացվել է կամավորների մաշկի վրա։

Պատրաստվում է բարձրորակ բնական հումքից, հաջողությամբ հաղթահարել է QA/QC թեստերը, անվտանգության, կայունության և արտադրողականության բոլոր փորձարկումները։


Ի՞նչ առաքելություն և տեսլական ունի AVETA-ն

Մենք ստեղծում ենք #ԽնդիրԼուծող բնական խնամքի միջոցներ և ուզում ենք, որ AVETA-ն դառնա #MustHave պրոդուկտ ինձ համար, քեզ համար և մոլորակի մյուս բնակիչների․․․

Ինչպիսի՞ն է AVETA Թիմը

AVETAԹԻՄ-ն ընտանիք է՝ AVETAաՍտեղծ և AVETAաՍեր ընտանիք։)

բնական խնամքի միջոց կենաց

Մեր թիմը սիրում է բնությունը, սիրում է հետևել, թե ինչպես են հատ-հատ ընտրված բույսն ու ծաղիկը գոլորշու հետ գրկախառնության արդյունքում հրաշք հիդրոլատ դառնում, սիրում է հիդրոլատներից հեղինակային փունջ հավաքել, սիրում է հագեցնել գլիցերինը հատուկ մեզ համար աճեցված գազարով և վարունգով։
Մենք սիրում ենք AVETA-ի ստեղծման ամեն մի փուլն ու գիտենք, որ սրվակում հարմար տեղավորված այդ սերն ու հոգատարությունը հասնում են ձեզ և հպվում ձեր մաշկին․․․


Այսպիսի տեսք ունեն մաշկի ամենտարբեր կարիքների համար նախատեսված Freshen Up, Healing, Energizing, Relaxing, Cooling ազդեցությամբ AVETA-ները


Aveta FreshenUp բնական խնամքի միջոց
Freshen Up Mist Toner կամ Թարմացնող ազդեցությամբ տոնավորող հեղուկ

Freshen Up Aveta-ն մեր առաջնեկն է՝ մեր 1-ին ՎարդաԴարչնաԲույր ձեռքբերումը!!! Համաճարակի, պատերազմի դժգույն օրերին այն հոգատարության և թարմության փրկօղակ դարձավ AVETA թիմի և մեզ շրջապատող սիրելի մարդկանց համար։ Freshen Up-ը սիրվեց միանգամից ու օգտագործողների լուռ համաձայնության արդյունքում կարճ ժամանակում դարձավ #MustHave պրոդուկտ։

Freshen Up Aveta-ն վարդի, դարչինի, մեխակի, հիլի, մասուրի հիդրոլատների առողջ փունջ է՝ համեված գազարով հագեցրած գլիցերինով, Դ-Պանտենոլով և հալվեի հյութով։ Գտնված տարբերակ է չոր կամ չորության հակված մաշկի համար, այն խոնավացնում ու թարմացնում է դեմքի և պարանոցի մաշկը, օժտված է հակատարիքային ազդեցությամբ։ Պայծառացնում է միտքը, բարձրացնում աշխատունակությունն ու տրամադրությունը։


Aveta Calming բնական խնամքի միջոց
Healing Mist Toner կամ Հանգստացնող ազդեցությամբ տոնավորող հեղուկ

Healing Aveta-ն ծնունդ առավ զգայուն մաշկ ունեցողների խնդրանքով․ այն շատ լավ հանգստացնում է մաշկի գրգռվածությունն ու նվազեցնում կարմրածությունը։ Հրաշալի օգնում է նաև քրտնխաշի, մոծակի կծածի դեպքում։ Այն պաշտպանում է մաշկը արևի և քամու բացասական ազդեցությունից, արդյունավետ է կիրառել ակնեի դեպքում։

Healing AVETA-ն հրաշալի հանգստացնում է նաև փոքրիկների մաշկը։ Այն տղամարդկանց համար ևս սիրելի պրոդուկտ է, քանի որ սափրվելուց անմիջապես հետո դեմքը Healing AVETA-ով ցողելն ակնթարթորեն մեղմում է մաշկի գերզգայունությունը։ Այն պատրաստված է երիցուկի, ուրցի, վաղենակի, նարդոսի շաաատ օգտակար հիդրոլատներից, որոնք սրվակում առկա մյուս բաղադրիչների հետ միասին պարզապես հրաշքներ են գործում։


Aveta Relaxing բնական խնամքի միջոց
Relaxing Mist Toner կամ Խաղաղեցնող ազդեցությամբ տոնավորող հեղուկ

Relaxing Aveta-ն նարդոսի, կանաչ թեյի, կապույտ տերեփուկի, ազնվամորու տերևների և մասուրի ջերմ գրկախառնություն է, ինչը կարելի է բնորոշել որպես “ժամանակակից մարդու մաշկի դրախտ”։ Այն օգնում է թոթափել մաշկի լարվածությունն ու հոգնածությունը, տեսանելի նվազեցնում է աչքերի տակի սև շրջանակներն ու այտուցը, խաղաղեցնում և թարմացնում է դեմքի մաշկը՝ հաղորդելով պայծառություն ու առողջ փայլ։

Relaxing AVETA-ն նպատակահարմար է կիրառել ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում, քանի որ այն նաև միտքն է խաղաղեցնում և օգնում է ավելի լավ կենտրոնանալ։ Խորհուրդ է տրվում կիրառել մերսումից, յոգայից, մարզումներից առաջ և հետո, քնելուց առաջ ու բոլոր այն իրավիճակներում, երբ մեր մաշկը զգում է հանգստության և թարմության կարիք։


Aveta Cooling բնական խնամքի միջոց
Cooling Mist Toner կամ Զովացնող ազդեցությամբ տոնավորող հեղուկ

Cooling Aveta-ում մեկտեղվել են խնկունու, նվենու, անանուխի, դաղձի, երիցուկի և մասուրի հիդրոլատներ, որոնք վարունգով հագեցրած գլիցերինի, հալվեի հյութի և Դ-Պանտենոլի հետ առողջ գործակցման արդյունքում հրաշալի զովացնում, թարմացնում և հանգստացնում են մաշկը։ Cooling AVETA-ն հիմնականում նախատեսված է տղամարդկանց համար․ այն մաքրում և նեղացնում է ծակոտկեները, սառեցնում, հանգստացնում ու պաշտպանում է սափրվելուց հետո գերզգայուն դարձած դեմքի մաշկը։ Արդյունավետ է կիրառել մարզումներից առաջ և հետո։

Աշխատանքային լարված պահերին Cooling Aveta-ն պարզապես փրկություն է, այն փրկություն է նաև երկար ճանապարհ գնալիս․ պարզապես ունեցեք ձեռքի տակ և ժամանակ առ ժամանակ ցողեք դեմքը՝ կենտրոնացումն ու ուշադրությունը լավացնելու համար։


Aveta Energizing բնական խնամքի միջոց
Energizing Mist Toner կամ Առույգացնող ազդեցությամբ տոնավորող հեղուկ

Energizing Aveta-ն ՀԻԼաԲույր գեղեցկուհի է․ այն առույգացնում, թարմացնում և ակտիվացնում է միտքն ու մարմինը, բարձրացնում է տրամադրությունն ու թոթափում լարվածությունը։ Energizing Aveta-ն կենսաուժ հաղորդող բաղադրիչների իսկական հրավառություն է․ կարելի է ցողել դեմքը աշխատանքային ամենաթեժ պահերին և թարմացած ու լիցքավորված գտնել ձեր առջև դրված խնդիրների լավագույն լուծումները։

Այս AVETA-ում միավորվել են հիլի, խնկունու, մանդարինի, նարնջի, կոճապղպեղի և մասուրի հիդրոլատներ, որպեսզի համատեղ ուժերով մեր մաշկի հետ հրաշքներ գործեն։ Այն առավել արդյունավետ է նորմալ և չոր մաշկի դեպքում, ունի ընդգծված հակատարիքային ազդեցություն, խորհուրդ չի տրվում ցողելուց անմիջապես հետո գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ։ Հիշեք նաև, որ Energizing Aveta-ն երջանկության զգացում է առաջացնում։


AVETA -ական կարևոր ցուցումներ

  • Ցողելուց առաջ սրվակը լավ թափահարեք, ցողելիս անպայման փակեք աչքերը:
  • Նախապես համոզվեք, որ չունեք ալերգիա նշված բաղադրիչներից
  • Պահեք չոր և զով պայմաններում (5°C-25°C), արևի ուղիղ ճառագայթներից հեռու
  • Զովացնող արդյունք ստանալու համար պահեք սառնարանում
  • Պահպանման ժամկետը՝ 8 ամիս:

Բնական խնամքի միջոց AVETA-ն նաև նվերի հրաշալի գաղափար է

AVETA-ն գունեղ է, ծաղիկների պես անուշ է բուրում, կոնֆետի նման գեղեցիկ տուփ ունի. Թե նվիրողի, թե ստացողի մոտ առաջացնում է տոնի զգացում։

Օգտակար և կիրառելի նվեր է, հարմար գին ունի, կարելի է պատվիրել առցանց, Երևանում կա անվճար առաքում։

Բնական խնամքի միջոց AVETA-ն արվեստի, սիրո, խնամքի, բնության և գիտության ներդաշնակ գրկախառնություն է՝ որտեղ գույնն ու բույրը տրամադրություն են ստեղծում, որից միտքը խաղաղվում է, իսկ մաշկը սկսում է ժպտալ։


ձեռք բեր քո Ավետան

Ձեռք բեր Քո AVETA-ն, որպեսզի այսուհետ տանը, փողոցում, աշխատավայրում, մեքենայի մեջ, մարզասրահում ու նույնիսկ ճամփորդության մեկնելիս թարմացնես մաշկդ AVETA-ով ու վայելես բնությամբ համեմված AVETAաԲույր ՀՐԱՇՔ ակնթարթներ․․․

Subscribe for the Latest Updates

[email-subscribers-form id="1"]