
Աչքերի Հոգնածություն
Աչքերի հոգնածություն առաջանում է տևական տեսողական աշխատանքի արդյունքում և ծանոթ է բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ ողջ օրն անցկացրել են համակրգչի առջև նստած, գիշերով մի քանի ժամ շարունակ մեքենա են վարել, առանց ընդմիջման գիրք են կարդացել կամ առանց հանգստանալու զբաղվել են տեսողական լարվածություն պահանջող որևէ այլ գործով: Աչքերի հոգնածություն ասվածն ուղեկցվում է աչքերի չորությամբ, դիսկոմֆորտով, տեսողության վատացմամբ, առաջացնում է գլխացավ, երկտեսություն, վախ լույսից և մի շարք այլ զգացողություններ: Աչքերի հոգնածությունը հիմնականում անցնում է տեսողական աշխատանքի ավարտից մի քանի րոպե հետո, սակայն ուժեղ հոգնածության դեպքում տհաճ զգացողությունները կարող են պահպանվել անգամ մի քանի ժամ: Տեքստի ընթերցումն, ուժեղ լույսն ու աչքերի քիչ թարթումն այն հիմնական գործոններն են, որոնք հանգեցնում են աչքերի հոգնածությանը: Գոյություն ունեն նաև գործոններ, որոնք արագացնում և խորացնում են այս երևույթը: Դրանք են.
- Վատ լուսավորություն
- Կոնտրաստային լուսավորություն
- Քամի
- Մանր տառաչափ
- Անհարմար աշխատանքային պայմաններ
- Ընթերցում երթևեկության ընթացքում
- Պաշտպանիչ ակնոցների կիրառումը
- Աշխատանքային օրվա ընթացքում 20 րոպեն մեկ 20 վայրկյանանոց տեսողական վարժանքները
- Անջատված լույսի պայմաններում 5-10 րոպե տևողությամբ փակ աչքերով հանգիստը
- Աչքերին դրվող սառը թրջոցները /ոչ սառույց/
- Լիարժեք քունը