Top

Ընկույզ

Ապացուցված է, որ նրանք, ում ամենօրյա սննդակարգում ընկույզ կա ներառված, ավելի երկար են ապրում: Գաղտնիքը պարզ է. ընկույզն, ի հավելում իր բոլոր օգտակար հատկությունների, պարունակում է նաև նյութեր, որոնք պաշտպանում են սիրտն ու անոթները խոլեստերինի կործանիչ ազդեցությունից: Ընկույզ են առաջարկում արագ ուժերը վերականգնելու համար, երբ հատկապես պետք է ֆիզիկական աշխատանքից, մկանային գերլարվածությունից հետո հանգստանալ ու հոգնածությունը թոթափել: Ընկույզը հրաշալի միջոց է ստամոքսի գործունեությունը կարգավորելու ու փորկապության դեմ պայքարելու համար: Ընկույզի միջուկը պարունակում է մինչեւ 75 տոկոս ճարպեր, 20 տոկոս սպիտակուցներ, միկրոտարրեր` երկաթ, կոբալտ, մի շարք վիտամիններ` C, A, B1, P, E: Չհասունացած պտղի մեջ վիտամին C-ի քանակը 50 անգամ ավելի է, քան կիտրոնի, եւ 8 անգամ ավելի, քան սեւ հաղարջի մեջ: 1 պտղի վիտամին C-ի քանակը կարող է բավարարել մարդու 2 օրվա տվյալ վիտամինի պահանջը: Պարզված է, որ հասունացած ընկույզի միջուկը հեշտությամբ յուրացվում է մարդու օրգանիզմի կողմից։ Օրինակ` Ավիցենան ծեծած ընկույզը մեղրի հետ օգտագործել է թոքախտի եւ այլ հիվանդությունների բուժման համար: Առհասարակ հին ժամանակներում ընկույզն օգտագործվել է որպես հակաթույն՝ լուրջ թունավորումների ժամանակ: Սկզբնաղբյուր. https://www.facebook.com/armhealthyproject

Share

Subscribe for the Latest Updates

Loading