Top

Կանաչ և առողջարար

Կանաչ և առողջարար բրոկկոլի - Պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսն, ունի հակաքաղցկեղային ազդեցություն, լավացնում է սրտի աշխատանքն, օգնում է պայքարել փորկապության դեմ, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակն, ամրացնում է նյարդային համակարգը: Կանաչ խնձոր - Ամրացնում է սրտանոթային համակարգը, դրական է ազդում ուղեղի գործունեության վրա, լավացնում է նյութափոխանակությունը, բարերար ազդեցություն ունի ատամների և լնդերի վրա, բարձրացնում է սթրեսակայունությունն, ամրացնում է իմունային համակարգը: Կանաչ և առողջարար նեխուր - Օգնում է ազատվել գերհոգնածությունից, բարերար ազդեցություն ունի մաշկի և մազերի վրա, ունի միզամուղ հատկություն, բարերար ազդեցությեւն ունի տղամարդու առողջության վրա, օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ, հեշտացնում է օրգանիզմի կողմից սպիտակուցների: Կանաչ և առողջարար կիվի -Բարերար ազդեցություն ունի իմունային համակարգի վրա, լավացնում է մարսողությունը, կանխարգելում է միզաքարային հիվանդությունների առաջացումը, լավացնում է շնչուղիների աշխատանքն, օգնում է ազատվել ավելորդ քաշից, իջեցնում է թրոմբոզի զարգացման հավանականությունը: Կանաչ լոբի - Կանխարգելում է կրծքագեղձի հիվանդություների առաջացումը, լավացնում է մարսողությունը, երիկամների աշխատանքն, ավելացնում է կերակրող մայրերի կաթը, 40-ից հետո օգնում է թարմ և երիտասարդ տեսք ունենալ, ամրացնում է արգանդը, նպաստում է պտղի զարգացմանը` բոլոր փուլերում: Կանաչ ոլոռ - Ունի հակաուռուցքային ազդեցություն, պահպանում է սրտի առողջությունն, օրգանիզմը մաքրում է թունավոր նյութերից, ավելացնում է մկանային զանգվածն,  ամրացնում է ոսկրերը, վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը: Սկզբնաղբյուր. https://www.facebook.com/armhealthyproject/  

Share