
Հետծննդաբերական դեպրեսիա
19 Հունիսի, 2020
Հետծննդաբերական դեպրեսիա - այն դեպրեսիայի մի տեսակ է, որն ի հայտ է գալիս ծննդաբերությունից հետո 1,5 ամսվա ընթացքում և տևում է մինչև մի քանի շաբաթ: Վիճակագրության համաձայն հանդիպում է նոր ծննդաբերած յուրաքանչյուր 10-րդ կնոջ մոտ: Շատերը գտնում են, որ այս երևույթի առաջացման հիմնական պատճառները երեխայի խնամքի հետ կապված պարտավորություններ են և կնոջ կենսակերպի կտրուկ փոփոխությունը: Հարկ է նշել սակայն, որ հետծննդաբերական դեպրեսիայի իրական պատճառները դեռևս ամբողջությամբ պարզված չեն: Հայտնի են միայն ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել այս երևույթի առաջացմանը: Դրանք են.
- Ամուսնու և ծնողների կողմից ոչ բավարար աջակցություն
- Տագնապ և լարվածություն հղիության ընթացքում
- Նախկինում ունեցած վիժումներ կան մահացած պտուղ
- Ցածր վճարողունակություն
- Նորածնի առողջական խնդիրներ
- Ամուսնու բացակայություն
- Ցածր ինքնագնահատական
- Չպլանավորած հղիության արդյունում ծնված երեխա
- Տրամադրության հաճախակի անկում
- Մեղքի զգացում
- Ապագայի հանդեպ անհավատություն
- Ուրախություն զգալու անկարողություն
- Քնի խանգարում
- Միայնության զգացում
- Աշխատունակության իջեցում
- Մտավոր և ֆիզիկական ակտիվության թուլացում
- Սեռական ցանկության նվազում
- Հետծննդյան շրջանի փսիխոզ
- Երեխային խնամելու ցանկության բացակայություն
- Երեխային վնասելու ցանկություն
- Ֆիզիկական ակտիվություն
- Ակտիվ շփում երիտասարդ մայրիկների հետ
- Բուժաշխատողների մշտական աջակցություն
- Հոգեբանի խորհրդատվություն
- Մաքուր օդում զբոսանքներ
- Հումորային ֆիլմերի դիտում
- Դրական հեռախոսազանգեր
- Մերսում
- Յոգա
- Մոտիվացիոն գրականություն
- Սիրող ու հոգատար ամուսին, ով կօգնի կնոջը հնարավորինս արագ հարմարվել նոր կարգավիճակին և վայելել մայրության բերկրանքը: