
Վիտամին D
19 Հունիսի, 2020
Մեզանից շատերն ունեն ախտորոշված վիտամին D -ի ցածր մակարդակ և հետաքրքիր է պարզել, թե ինչով է պայմանավորված խնդրի այսքան տարածված լինելը հատկապես մեր երկրի պես արևոտ երկրում։ Այն սինթեզվում է մեծ մասամբ մաշկում և միայն շատ աննշան տոկոսն ենք ստանում սննդի միջոցով։ Սինթեզի համար անհրաժեշտ պայմաններն են ՝
- Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներ
- Մաշկի բաց մակերես
Վիտամին D ՉԻ սինթեզվում, երբ տեղի է ունենում ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանում ՝
- Հագուստի կողմից
- Ապակու միջոցով
- SPF պաշտպանությամբ քսուքներ օգտագործելու դեպքում (հատկապես եթե SPF 15 ից բարձր է)
- Արևի տակ մնալ սիստեմատիկ, առավոտյան մինչև ժամը 11:00, առավելագույնը 20 րոպե տևողությամբ
- Լինել արևի տակ մաշկի բաց մակերեսով՝ (ձեռքեր,ոտքեր)