Top

Երեխայի քնի դժվարություններ

Քնի դժվարություններ ունեցող երեխաները երբեմն նաև այլ վարքագծային խնդիրներ են ունենում: Նման դեպքում առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել երեխայի ցերեկային և ոչ թե գիշերային վարքագծին: Քնի ֆիզիոլոգիայի մասին որոշ տեղեկություններ կարող են օգնել ծնողին կանխելու քնի դժվարություններ ասվածը և ճիշտ արձագանքել այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են գիշերն արթնանալը, քնելուն դիմադրելը, գիշերային վախը և գիշերային մղձավանջները: Շատ կարևոր են ծնողի և երեխայի փոխհարաբերությունները: Երբեմն հարկ է լինում, որ ծնողը կարգավորի երեխայի ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային վարքագիծը: Կարևոր է ըմբռնել երեխայի բնավորությունն ու զգացումները: Ցանկալի չէ զայրույթով ընդունել երեխայի ինքնուրույնության փորձերը, բայց նաև պետք չէ անուշադիր լինել երեխայի վարքի նկատմամբ: Ծնողը պետք է հետևողական լինի և խրախուսի երեխայի քնելու դրական սովորույթները: Որոշ երեխաներ դժվարությամբ են համակերպվում ծնողներից զատ քնելուն: Նման դեպքերում լույսը վառ և դուռը բաց թողնելը կամ անկողնում խաղալիք դնելը կարող է մխիթարել երեխային, երբ նա գնում է քնելու կամ գիշերն արթնանում է: Երբեք պետք չէ վախեցնել երեխային. անհրաժեշտ է խուսափել ջղային իրավիճակ ստեղծելուց, ինչպես նաև հեռուստացույցով հուզիչ հաղորդումներ դիտելուց: Ցանկալի է օգնության համար դիմել մանկաբույժին կամ հոգեբանին: Սկզբնաղբյուր. https://www.babycef.am/

Share

Subscribe for the Latest Updates

Loading