Քնի դժվարություններ ունեցող երեխաները պետք է.
Հարկ է նշել, որ քնի դժվարություններ ունեցող երեխաները խոցելի և անպաշտպան են դարձնում երիտասարդ ծնողներին: Նախադպրոցական տարիքի երեխաներից շատերը դիմադրում են քնելուն, քանի դեռ չափազանց հոգնած չեն, հատկապես, եթե ունեն իրենցից ավելի մեծ քույր կամ եղբայր, ով ավելի ուշ է քնում:
Փոքրիկն իրեն կարող է լքված կամ ինչ-որ բանից զրկված զգալ, եթե ընտանիքի մյուս անդամներն իր քնելուց հետո արթուն են մնում: Նման ապրումները հասկանալի են, և երեխայի քնելու ժամին փոքր-ինչ ազատորեն վերաբերվելը նրան չի վնասի:
- Նախադպրոցական տարիքի երեխան օրական 10-12 ժամ քնելու կարիք ունի:
- Երեխան պետք է սովորի ինքնուրույն քնել:
- Պետք չէ նրան քնելուց առաջ ներգրավել երկարատև կամ աղմկալի խաղերում:
- Որքան ավելի հանդարտ և հանգստացնող է քնելուն նախորդող իրադրությունը, այնքան ավելի հեշտությամբ կքնի երեխան:
Երեխայի քնելու պատրաստելու ամենահարմար ձևը նրա համար ինչ-որ բան կարդալն է: Երբ պատմվածքն ավարտվում է, ծնողը պետք է երեխային «բարի գիշեր» մաղթի և թույլ տա նրան ինքնուրույն քնել։
Փոքրիկների մեծամասնությունը ամբողջ գիշեր քնում է, բայց գիշերվա ընթացքում կարող է մի քանի անգամ արթնանալ և զննել շրջապատը, հետո նորից քնել: Որոշ ծնողներ նման վարքագիծն ընկալում են որպես լուրջ խնդիր, բայց դա հաճախ հանդիպող երևույթ և իրականում չի վտանգում մանկան առողջությունը:
Քնի ֆիզիոլոգիայի մասին որոշ տեղեկություններ կարող են օգնել ծնողին կանխելու դրա հետ կապված դժվարությունները և ճիշտ արձագանքել այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են գիշերն արթնանալը, քնելուն դիմադրելը, գիշերային վախը և գիշերային մղձավանջները:
Մինչև մեկ տարեկան հասակը երեխաների 84%-ը գիշերվա ընթացքում առնվազն մեկ անգամ արթնանում է: Նրանցից շատերը առանց ծնողների միջամտության նորից քուն են մտնում: Մյուսները քնելու համար ծնողների օգնության կարիքն ունեն և կոչվում են «գիշերն արթնացողներ»:
Գիշերն արթնանալու իմաստով շատ կարևոր է քնին ուղեկցող իրադրությունը: Գրեթե բոլոր երեխաներն գիշերվա ընթացքում առնվազն մեկ անգամ արթնանում են, սակայն կարող են նորից ինքնուրույն քնել կամ պահանջել ծնողի ներկայությունն ու միջամտությունը՝ կախված քնեցնելու եղանակից: Երեխան պետք է կարողանա քնել առանց ծնողի, որպեսզի գիշերն արթնանալիս նորից քուն մտնելու համար նրա կարիքը չզգա:
Քնելուն դիմադրելը կարող է պայմանավորված լինել այն բանով, որ փոքրիկը օրվա հարուստ տպավորություններից հետո չի ցանկանում թողնել իր համար հետաքրքիր միջավայրը և գնալ քնելու: Երեխաների մի մասը իր համար քնի նախատեսված ժամին պարզապես հոգնած չէ և քնելու հորդորներին պատասխանում է աղմկոտ դիմադրությամբ:
Երեխային անկողնում պառկեցնելը ծնողի պարտականությունն է, բայց երեխան ինքը պետք է քուն մտնի:
Ծնողը կարող է պահանջել, որ երեխան որոշակի ժամի գնա քնելու և պահպանի որոշ կանոններ, օրինակ՝ քնելուց առաջ չուտել: Սակայն եթե երեխային 7-ժամյա քունը բավարարում է, ապա պետք չէ զուր փորձել ավելացնել քնի տևողությունը:
Քնի դժվարություններ ունեցող երեխաները երբեմն նաև այլ վարքագծային խնդիրներ են ունենում:
Նման դեպքում առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել երեխայի ցերեկային և ոչ թե գիշերային վարքագծին:
Շատ կարևոր են ծնողի և երեխայի փոխհարաբերությունները: Երբեմն հարկ է լինում, որ ծնողը կարգավորի երեխայի ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային վարքագիծը: Կարևոր է ըմբռնել երեխայի բնավորությունն ու զգացումները:
Ցանկալի չէ զայրույթով ընդունել երեխայի ինքնուրույնության փորձերը, բայց նաև պետք չէ անուշադիր լինել երեխայի վարքի նկատմամբ: Ծնողը պետք է հետևողական լինի և խրախուսի երեխայի քնելու դրական սովորույթները:
Որոշ երեխաներ դժվարությամբ են համակերպվում ծնողներից զատ քնելուն: Նման դեպքերում լույսը վառ և դուռը բաց թողնելը կամ անկողնում խաղալիք դնելը կարող է մխիթարել երեխային, երբ նա գնում է քնելու կամ գիշերն արթնանում է:
Երբեք պետք չէ վախեցնել երեխային. անհրաժեշտ է խուսափել ջղային իրավիճակ ստեղծելուց, ինչպես նաև հեռուստացույցով հուզիչ հաղորդումներ դիտելուց: Ցանկալի է օգնության համար դիմել մանկաբույժին կամ հոգեբանին:
Այս խորհուրդներին հետևելուց քնի դժվարություններ ունեցող երեխաները հավանական է ավելի հեշտ գնան քնելու, բայց յուրաքանչյուր դեպքում հաշվի առեք ձեր երեխայի անահատականությունը և խորհորդները կիրառեք դրանք ինկատի ունենալով:
Սկզբնաղբյուր. https://www.babycef.am/